ԻԼԻՊ-ի պատրաստման ճամբարից փախչելու փորձի համար մահապատժի է ենթարկվել 12 երեխա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻԼԻՊ-ի գրոհայինները մահապատժի են ենթարկել 12 դեռահասի՝ Իրաքի Մոսուլ քաղաքում պատրաստման ճամբարից փախչելու փորձի համար: Այս մասին հաղորդում է քրդական տեղեկատվական ցանցը՝ վկայակոչելով Մոսուլի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Սաիդ Մամուզինին:
«12 երեխա փորձել է փախուստի դիմել ԻԼԻՊ-ի «աս-Սալամ» պատրաստման ճամբարից: Սակայն, նրանց բռնել են, ինչից հետո մահապատժի ենթարկել»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ զոհված դեռահասները 12-ից 16 տարեկան են եղել:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով գերագույն հանձնակատարը բազմիցս դիմել է ՄԱԿ-ին՝ ԻԼԻՊ-ի գրոհայինների կողմից Իրաքում երեխաների հավաքագրմանն ուշադրություն դարձնելու խնդրանքով:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



