Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Գլամուրային» ստորգետնյա «մոլն» այնքան էլ անվտանգ չէ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ





Գաղտնիք չէ, որ մայրաքաղաքում առևտրի և ժամանացի վայրերը գնալով աճում են: Եվ ոչ միայն նախկին գործարաններն են մոլերի վերածվում, այլ գետնի տակ կառուցվողները: Ու եթե դրանց մի մասը խորհրդային տարիներից ժառանգած գետնանցումների հատվածում են վաճառքի տաղավարներ կամ, ինչպես հիմա մոդայիկ է ասել՝ «բուտիկներ» կառուցվում, ապա օրինակ «Տաշիր սթրիթ» կոչվող ստորգետնյա «մոլում» ոչ միայն տաղավարներն են նոր, այլ գետնի տակ կառուցված վաճառատեղի գաղափարը:

Ինչևէ, չվիճարկելով դրա պահանջված լինել-չլինելը, ընդամենը նշենք, որ նման վայրերում պետք է որ բավականին հզոր օդափոխության և հրդեհային անվտանգության համակարգեր լինեին, բայց, անկեղծ ասած, առաջին հայացքից դրանք այնքան էլ տեսանելի չեն: Եվ եթե իսկապես նման վայրերում նախատեսված, նախագծված և ներկառուցված են նման համակարգեր, ապա հետաքրքիր է, թե արդյո՞ք շուրջօրյա աշխատում են, թե՝ ոչ:

Past.am-ին ահազանգած քաղաքացին պնդում էր, որ «Տաշիր սթրիթում», Աստված մի արասցե, որևէ արտակարգ դեպք լինի, ապա մարդիկ չեն հասցնի դուրս գալ, քանի որ տարհանման համար նախատեսված ելքեր կա՛մ չկան, կա՛մ էլ եթե կան, ապա տեսանելի չեն:

Հարց է ծագում՝ եթե դրանք կան, բայց տեսանելի չեն, ապա ո՞ւմ են պետք, երբ արտակարգ իրավիճակի դեպքում քաղաքացին չի կարողանալու կողմնորոշվել ու կյանքը փրկել: Իսկ եթե չկան, ապա ինչպես ասում են, սա բոլորովին այլ թեմա է:

Past.am-ը ԱԻՆ-ի պաշտոնական՝ mes.am կայքից փորձեց պարզել, թե տեսչական ստուգումների ծրագրով նշված վայրում ստուգումներ իրականացվել են, թե ոչ, սակայն ներկայացված ցանկում նման բիզնես-վայր չգտանք: Չի բացառվում, որ առևտրի ու ժամանցի համար նախատեսված այդ ստորգետնյա վայրը գրանցված է այլ հասցեում, և այդ պատճառով հնարավոր չէր եղել գտնել «Տաշիր սթրիթի» անունը:

Այս և այլ հարցերի պատասխանը ստանալու համար Past.am-ը գրավոր կդիմի ԱԻՆ, որի պատասխանը կրկին կներկայացնի հանրությանը:

Իսկ մինչ այդ, հարգելի՛ սպառողներ, զգոն եղեք, և նախքան «գլամուրային» գետնանցումների խանութներից ու «ծառայություններից» օգտվելը հիշեք, որ անվտանգության երաշխիքներ ունեցող վաճառասրահներից օգտվելը կարևոր է: Եվ զգոն եղեք, քանի որ, ինչպես ժողովուրդն է ասում, փորձանքը մեկ անգամ է լինում: Ու երբ այդ ժամանակը համընկնում է տնտեսվարողների՝ մի քիչ գումար խնայելու համար օդափոխության կամ անվտանգության համակարգերը չմիացնելու ցանկության հետ, ապա համոզված եղեք, որ արտակարգ իրավիճակների դեպքում նման տեղերից անվնաս դուրս գալը կարող է հեքիաթ թվալ:

Արմինե Գրիգորյան

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան