Երևան, 09.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Թուրքիայում այսօր վճռորոշ խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրն է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներն այսօր' նոյեմբերի 1-ին շտապում են ընտրատեղամասեր' քվեարկելու իրենց նախընտրած կուսակցությունների օգտին, որոնք ներգրավված կլինեն 26-րդ գումարման նստաշրջանի թուրքական մեջլիսի աշխատանքներում: Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիոն կառավարություն կազմելու հարցում կուսակցությունների ձախողումից հետո երկրում առաջին անգամ միևնույն տարվա ընթացքում տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընտրություններին մասնակցում են 16 քաղաքական կուսակցություններ, որոնցից հիմնական պայքարի մեջ կմտնեն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլերին» հարող «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ) և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ):

Տարբեր սոցհարցումները ցույց են տալիս, որ ՀԺԿ-ն և ԱՇԿ-ն հիմնականում կպահեն նախորդ ընտրություններում իրենց գրանցած արդյունքները, իսկ հիմնական պայքարը կընթանա ԱԶԿ և ԺԴԿ միջև: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կուսակցությունը' ԱԶԿ-ն, որին հարում է նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նպատակ ունի այս ընտրություններում հավաքել այնքան ձայներ, որը թույլ կտա ստանալ պատգամավորական մանդատների բացարձակ մեծամասնությունը և կազմել միակուսակցական կառավարություն: Նշենք, որ այս կուսակցությունը միանձնյա ղեկավարում է երկիրը 2003 թվականից ի վեր:

Ձախակողմյան հայացքներ ունեցող ԺԴԿ-ն, առաջին անգամ մասնակցելով հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին, աննախադեպ հաղթանակ տարավ' ստանալով ձայների ավելի քան 13 տոկոսը, ինչը նրան թույլ տվեց մեջլիսում ունենալ 80 պատգամավոր: Քրդամետ այս կուսակցության նման հաղթանակն էր նաև, որ զրկեց ԱԶԿ-ին անհրաժեշտ քվեներից և միակուսակցական կառավարման համար պահանջվող մանդատներից: ԺԴԿ-ն, որը ջախջախիչ առավելությամբ հաղթանակ էր տարել Թուրքիայի արևելյան նահանգներում, նոյեմբերի 1-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ևս ունի բոլոր շանսեր ն այս ընտրատարածքներում ստանալու ձայների գերակշիռ մեծամասնությունը: Շատ վերլուծաբաններ կարծում են նաև, որ թուրքական կառավարության կողմից քրդական շարժման դեմ ուղղված գործողությունները հանգեցրել են նրան, որ ընտրություններում ԺԴԿ-ն ունի բոլոր շանսերն անգամ ավելացնելու իր քվեները' ի վնաս ԱԶԿ-ի:

Ինչպես նախորդ' հունիսի 7-ի ընտրություններում, այնպես էլ այժմ չորս հիմնական կուսակցություններից երեքը' ԱԶԿ-ն, ՀԺԿ-ն և ԺԴԿ-ն, իրենց թեկնածուների շարքում առաջադրել են հայերի. ԱԶԿ-ի թեկնածուն հայտնի պոլսահայ լրագրող Մարգար Եսայանն է, ՀԺԿ-ինը' հայ իրավաբան Սելինա Դողանը, իսկ քրդամետ ԺԴԿ-ն առաջադրել է հայկական համայնքային կյանքում իր ակտիվ դերակատարությամբ աչքի ընկնող Գարո Փայլանին: Երեք թեկնածուներն էլ նախորդ ընտրություններում կարողացել էին հավաքել անհրաժեշտ ձայներ և ստացել էին պատգամավորական մանդատներ: Մեծ է հավանակությունը, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ևս նրանք կդառնան Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր' այդպիսով հնարավորություն ստանալով հայկական համայնքային խնդիրները բարձրաձայնել երկրի օրենսդիր մարմնում:

Թուրքիայում նոյեմբերի 1-ին կայացող արտահերթ խորհրդարանական ընտրությունները վճռորոշ են երկրի քաղաքական ապագայի համար: Դրանց կմասնակցեն 54 միլիոն 49 հազար 940 մարդ Թուրքիայում: Եվս 2 միլիոն 899 հազար մարդ արդեն իր ընտրությունն արել է արտերկրում: Արտերկրում բնակվող քաղաքացիների կողմից քվեարկված քվեաթերթիկներն արդեն ուղարկվել են Թուրքիա: Դրանք կհաշվեն երկրում ընտրությունների ավարտից հետո միայն:

Ամիօ բանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում՚ էքսպոյին Հունվարի 1-ից թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ նախարարությունից պարզաբանում են Հակակոռուպցիոն կոմիտեն նշում է կազմավորման և գործունեության հոբելյանական 5-րդ տարեդարձը Իսկ եթե Ձեր նոր տան պատմությունը սկսվի հենց այս երեք օրերին. Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի Վրաստանում հայտնաբերված՝ uպանnւթյան մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան ԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. ըմբիշը կլքի ցանկալի փեսացուների շարքը Տաքսու վարորդը սպանել է կնոջը և նրա ընտանիքի վեց անդամներինՄահացել է «Ռազնյե Լյուդի» ռոք խմբի ղեկավար Ալեքսանդր ՉերնեցկինԿենդանակերպի այս նշանները թևակոխում են անհավանական հաջողության և հաղթանակի շրջան Աբու Դաբիում բանակցությունները կվերաբերեն այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն Ուկրաինայում լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին. Լավրով Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըԵրևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել Էրդողանը պատրաստ է Ստամբուլը կրկին դարձնել Ուկրաինայի շուրջ բանակցությունների հարթակ Սրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանՄոլդովան հրաժարվել է ռուսական գազից, որն ութ անգամ ավելի էժան էր. Շոյգու Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 2-8-ը Ընդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ Սավգուլյան Երևանում «BMW X5»-ի վարորդը ոչ սթափ վիճակում կոտրել է ծառն ու աղբամանը և հայտնվել երթևեկելի գոտում Երկու տարեկան երեխայի գլուխը խրվել է մանկական գիշերանոթի մեջԼավրովը հայտարարել է, որ Աբու Դաբիում բանակցությունների առաջին կետը կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության հարցը Քաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն ու Փուրմոհամմադին քննարկել են ՀՀ–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացման մասին հարցեր Ֆոն դեր Լայենը հաստատել է ԵՄ մասնակցությունն ԱՄԷ-ում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններին Ընտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանՌուբիոն Աբու Դաբիում Ուկրաինայի հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթացի հույս ունի Կրետե կղզու մոտակայքում միգրանտներ տեղափոխող նավից հայտնաբերել են 12 զոհվածի մարմին Գազի գնի բարձրացման հնարավորությունը չի բացառվում. Դավիթ Խուդաթյան Ժամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Հայաստանը և Իրանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Ինչու է Նիկոլ Փաշինյանը մեկնում Թուրքիա. մանրամասներԹուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են առաջնորդների հնարավոր հանդիպման օրակարգը. Պեսկով Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանԹեհրանը Բաքվի որոշումը ոչ բարեկամական քայլ է որակել Հանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՄերցը նոր հայտարարություն է արել Պուտինի մասին Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կան Շտապօգնության ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է Նոյեմբերի 9․ 44-օրյա պատերազմի ավարտից անցել է 6 տարիՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Եկամտային հարկի վերադարձի նոր փոփոխություն է սպասվում․ նախագիծը՝ ԱԺ-ում Երեխաները իրենց հորը կատակով կապել են ձեռնաշթաներով և կորցրել բանալինՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ի ցերեկը կնվազի՝ 2-4, 10-ի գիշերը՝ 8-10 աստիճանով Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Նոյեմբերի 9. 44-օրյա պատերազմի ավարտից անցել է 6 տարի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 9-ին