Երկու պայթյուն՝ Սոմալիի մայրաքաղաքում. ահաբեկիչները փոխհրաձգություն են սկսել ոստիկանության հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍոմալիի մայրաքաղաքում երկրորդ պայթյունն է տեղի ունեցել, ահաբեկիչները փոխհրաձգություն են սկսել ոստիկանության հետ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Պայթյունից անմիջապես հետո հարձակվողները ներխուժել են շենք, ինչից հետո փոխհրաձգություն են սկսել ոստիկանության հետ: Այժմ նրանք բարձրացել են հյուրանոցի տանիք, որտեղից կրակ են բացում:
Ավելի վաղ, ռումբով մեքենան բախվել է Մոգադիշոյում գտնվող «Սահաֆի» հյուրանոցի դարպասներին: Դեպքի վայրում հայտնաբերվել է երկու մարդու մարմին: Հաղորդվում է, որ այդ հյուրանոցում հաճախ են կանգ առնում պետական պաշտոնյաներ:
Կատարվածի պատասխանատվությունը ոչ մի խմբավորում դեռևս չի ստանձնել:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



