Հազարավոր մարդիկ՝ «կրիպտոարժութային բուրգի» զոհեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ինչպես հայտնում է past.am-ը, հղում անելով Bloomberg-ին, Ավստրիայի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել Optioment «կրիպտոարժութային ներդրումային նախագծի» հենքի վրա ֆինանսական բուրգ կազմակերպելու և խարդախության կասկածանքով։
Բուրգի կազմակերպիչների թվում կան Գերմանիայի, Դանիայի և Լատվիայի քաղաքացիներ։ Ավստրիական իշխանությունները մտադիր են հետաքննության շրջանակում խարդախների որոնում սկսել Ինտերպոլի միջազգային ցանցի միջոցով։
Ֆինանսական բուրգի զոհ է դարձել ավելի քան 10 հազար մարդ Ավստրիայից, Ռումինիայից, Լեհաստանից և նախկին Հարավսլավիայի երկրներից։
Խարդախության զոհերը ֆինանսական բուրգում ներդրել են ավելի քան 120 մլն դոլարին համարժեք բիտքոին։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



