Սեփականությունը վարձով է տվել և 9 միլիոնի եկամուտ ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ Վարուժան Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Գրիգորյանի սեփականությունն է համարվում երեք անշարժ գույք՝ երկու ավտոտնակ և մեկ հասարակական նշանակության շինություն: Երկու ավտոտնակ հայտարարագրելու դեպքում պաշտոնյան ավտոմեքենա ունենալու տվյալներ չի հայտարարագրել:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 7 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 12 միլիոն 765 հազար դրամ, որի մեծ մասը՝ 9 միլիոն դրամը ստացվել է վարձակալության դիմաց ստացված վճարներից, իսկ 3 միլիոն 765 հազար դրամը՝ աշխատավարձից:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



