Քաղպաշտպանության ուսումնավարժության ժամանակ գործարկվելու է ազդարարման շչակ
ՔԱՂԱՔԱԿԱՆՄարտի 11-ին` ժամը 14:30-ին, համաձայն Երևանի քաղաքապետի «Երևան քաղաքի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2018 թվականի հիմնական միջոցառումների պլանը հաստատելու մասին» որոշման, մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում, Տերյան 105 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում անց է կացվելու ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ժամանակ գործարկվելու է ազդարարման շչակ:
«Հորդորում ենք ազդարարման շչակի ձայնից խուճապի չմատնվել, պատճառվող ժամանակավոր անհանգստության համար էլ հայցում ենք ձեր ներողամտությունը»,- այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



