Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Կամք լիներ, խնդիրները կլուծվեին նաև հիմա». փաստաբան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2017 թ. վերջին մի նախագիծ առաջ քաշվեց, համաձայն որի՝ անհրաժեշտ է ստեղծել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Այսօր արդեն այս որոշման նախագիծը հայտնվել է կառավարության՝ վաղը կայանալիք նիստի օրակարգում:

Նախագծում ասված է, որ քրեակատարողական առողջապահության գործող համակարգի ինստիտուցիոնալ կառուցվածքում առկա են մի շարք համակարգային խնդիրներ, ինչպիսիք են մասնագիտական անկախության բացակայությունը, բուժանձնակազմի հանդեպ ազատությունից զրկված անձանց անվստահությունը, քրեակատարողական համակարգի բուժաշխատողների ներգրավման դժվարությունն ու բժշկական անձնակազմի որակավորման խնդիրը:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը, սակայն, Past.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ և այլ խնդիրներ կարելի էր լուծել առանց ՊՈԱԿ ստեղծելու, եթե իհարկե՝ ցանկություն լիներ:

-Ասված է, թե նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի լուծել  քրեակատարողական բուժօգնության ծառայության մասնագիտական անկախության ապահովման հարցը, մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակի բարձրացումը և այլն: Կարծո՞ւմ եք, որ սա իսկապես բարեփոխում է՝ հաշվի առնելով ոլորտի Ձեզ ծանոթ խնդիրները:

-Այսօր էլ կա համապատասխան քրեակատարողական հիմնարկ՝ դատապարտյալների հիվանդանոցը, և եթե լիներ կամք ինչ-որ բան իրականում շտկելու ու բարեփոխելու համար, դա կարելի էր անել գործող կարգավորումների պայմաններում: Ես վաղուց չեմ հավատում, որ նոր հիմարկներ, ՊՈԱԿ-ներ հիմնելով, հնարավոր կլինի հասնել ինչ-որ անկախության կամ դրական փոփոխությունների, որոնք էական ու շոշափելի կլինեն: Այսօր էլ ոչ ոք չի խանգարում պատշաճ բուժօգնություն ապահովել, ինչը, սակայն, չի արվում:

-Այդ դեպքում նման ՊՈԱԿ-ի ստեղծումն ի՞նչ նպատակ ունի: Փորձում են ցույց տալ, որ բարեփոխումներ են անում, թե՞ գուցե իսկապես ցանկություն կա ինչ-որ բան անելու:

-Ցավոք սրտի, ես այդ հարցում վատատես եմ: Ժամանակին էլ ՊՈԱԿ-ներ շատ ստեղծվեցին նաև փորձաքրեագիտական հիմնարկների տեսքով, և լոզունգը նույնն էր՝ նրանց անկախությունն ապահովելը, որը շարունակաբար մնաց թղթի վրա: Հիմա էլ է նույնը լինելու: Փորձ է արվելու ներկայացնելու, գուցե նաև միջազգային դոնորներին, որ իրականացվում է բարեփոխում: Բայց նորից եմ ասում՝ կամք լիներ, կապահովեին նաև հիմա: Չկա այդ կամքը:

-Իսկ ծանո՞թ եք նախագծին

-Այնքանով որքանով:


Հավելենք, որ նախագծով սահմանվում է, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանումը և վերականգնումը, իսկ գործունեության նպատակն է քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին պատշաճ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը:

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան