Մի «TOYOTA»-ն փոխարինել է մյուսով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մերուժան Սիմոնյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Սիմոնյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա նախորդ տարի վաճառել է 8 միլիոն դրամ արժողությամբ «TOYOTA CAMRY 2.4» մակնիշի ավտոմեքենան և գնել ավելի թարմ՝ «TOYOTA CAMRY 2.5» մակնիշի ու կրկին 8 միլիոն դրամով:
Պատգամավորի դրամական միջոցները նախորդ տարի ավելացել են, սակայն դրանք բավական քիչ են՝ տարեսկզբին հայտարարագրել էր 700 հազար, իսկ տարեվերջին՝ 900 հազար դրամ:
Տարեկան եկամուտները կազմել են 15 միլիոն 283 հազար դրամ, որից 8 միլիոն դրամը մեքենայի վաճառքից ստացված գումարն է, 570 հազար դրամը վարձակալության դիմաց ստացված վճար, իսկ 6 միլիոն 713 հազարն էլ՝ աշխատավարձ:
Քրիստինա Տեր-Մաթևոսյան
Past.am
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



