Ամփոփվել են Երևանի հիմնադրման 2800-ամյակի վիզուալ կոնցեպտի մրցույթի արդյունքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմփոփվել են Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին ընդառաջ հայտարարված տոնակատարության վիզուալ կոնցեպտի (խորհրդանիշի) մրցույթի արդյունքները:
Երևանի քաղաքապետարանի կողմից ձևավորած մրցութային հանձնաժողովը, նաև հիմք ընդունելով հանրային քննարկման արդյունքները, հաղթող է ճանաչել «Տերյան» մշակութային կենտրոնի և «Factory» ընկերության ներկայացրած աշխատանքները:
Առաջիկայում տեղի կունենա հաղթող կազմակերպություններին մրցանակների հանձնման արարողությունը:
Հանձնաժողովը շնորհակալություն է հայտնում մրցույթին մասնակցած բոլոր կազմակերպություններին ու անհատներին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



