Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Առաջին անգամ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ինքնազգացողութունը վատացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

    ԱԺ-ում այսօր վաղ առավոտից քննարկում են Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի թեկնածության հարցը։ Արմեն Սարգսյանի հասցեին գովեստի խոսքեր հնչեցին ՀՀԿ-ականների կողմից, նրա մասին անգամ քծնանքի հասնող դիֆերամբներ ձոնեցին ՀՀԿ-ական որոշ կանայք։ Ամենատպավորիչը, սակայն, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ելույթն էր՝ սարկազմով և ակնհայտ հեգնանքով Արմեն Սարգսյանի ու Սերժ Սարգսյանի հասցեին։
    Փաշինյանը նախ նկատեց, որ այն պահից, երբ հանրությունը իմացել է, որ Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ի թեկնածուն է, հարգալից վերաբերմունք է ցուցաբերել նրա նկատմամբ, բայց նա անհարգալից է վերաբերվում հասարակությանը: Այստեղ Փաշինյանը հիշեցրեց Արմեն Սարգսյանի՝ քաղաքացիության հետ կապված հարցը, որ քննարկվում է այս ընթացքում։«Դուք այսօր անհարգալից վերաբերմունք եք ցուցաբերերում հայ հանրության նկատմամբ: Համաձայն գործող Սահմանադարության՝ ՀՀ նախագահ կարող է լինել վերջին 6 տարում միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող անձը: Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը ելույթ է ունենում, ասում՝ ինչո՞ւ է դա ամենակարեւոր հարցը, այլ հարցեր չկա՞ն: Պարոն Աշոտյան, որ Հռոմից, չգիտեմ որտեղից այդքան ցույց եք տվել, որ կարդացել եք, Ձեր երկրի Սահմանադրությունը չեք կարդացե՞լ: Թե՞ Սահմանադրությունը ձեր կուսակցության համար որեւէ նշանակություն չունի, եթե Սահմանադարությունը չեք կարդացել, գոնե «Իվան Վասիլեւիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմը նայե՞լ եք, թե՞ չեք նայել: Ես ուշադիր նայեցի ձեր կենսագրությունը եւ ՀՀ քաղաքացիություն ունենալ չունենալը համընկնում է ՀՀ-ում պաշտոն ունենալ- չունենալու հետ: 1991 թվականին է ՀՀ քաղաքացիությունը հիմնադրվել, դուք այն ժամանակ պաշտոն եք ունեցել: 2002-ին Ձեզ ազատել են դեսպանի պաշտոնից, եւ Դուք հրաժարվել եք ՀՀ քաղաքացիությունից: 2010-ին, երբ կրկին դեսպան պետք է լինեիք, կրկին ընդունել եք ՀՀ քաղաքացիություն: Դուք ոչ մի օր ՀՀ շարքային քաղաքացի չեք եղել: Այստեղ հարց է առաջանում՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարված եւ միայն պաշտոնի համար քաղաքացի դարձած անձը բարոյական իրավունք ունի՞ ՀՀ նախագահ ընտրվելու: Դուք ՀՀ նախագահ չեք ընտրվում, դուք ՀՀ-ում այսօր իշխող մաֆիայի անդամ եք ընտրվում, ընդ որում, պարտադրված եք էդ կարգավիճակում լինել հլու-հնազանդ»,- ասաց Փաշինյանը։
     Նա նշեց, որ առաջին անգամ այս խորհրդարանում իր ինքնազգացողությունը վատացել է: Նա միջանցքում մոտեցել է ՀՀԿ-ական մի քանի անձանց, որոնց հետ «բարեւ, բարի լույս ունի», և ասել է․ «Լսի, դուք կարո՞ղ ա սատանայական ուժ եք, ո՞նց կարելի է առաջին հայացքից բյուրեղյա, անբիծ կենսագրություն ունեցող մարդուն, որ մինչև վերջերս մեր ընկալման մեջ էդպիսին էր Արմեն Սարգսյանը, բերել դնել էս մամլակի տակ և երկու րոպեում էդ ամբողջ կենսագրությունն արժեզրկել»։

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան