ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական հեռագրեր է հղել Վալենտինա Մատվիենկոյին եւ Սերգեյ Նարիշկինին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունÕ �ց, ուղերձում ասված է.
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ:
Մենք կիսում ենք Ձեր վիշտը եւ մեր կարեկցանքը հայտնում զոհվածների ընտանիքներին՝ ցանկանալով նրանց համբերություն եւ տոկունություն»:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



