Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գանձակում անցկացված փռի փառատոնում ներկայացվել են 200 ուտեստներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում մարզի պատմության մեջ առաջին անգամ կազմակերպվեց կարտոֆիլի փռի փառատոն, որին մասնակցեցին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը, շրջակա համայնքների ղեկավարներ , մայրաքաղաքից և այլ մարզերից հրավիրված բազմաթիվ հյուրեր:

5 տաղավարներում ներկայացված էին կարտոֆիլից պատրաստվող մոտ 200 ուտեստներ: Սեղանները ծանրացած էին նաև կաղամբից և տարբեր բանջարներից պատրաստված թթուներով, խնոցու կարագով, Քյավառի քյուֆթայով և ձկնեղենով, որոնք սովորաբար մատուցվում են եփված կարտոֆիլի հետ:

Դաշտամիջյան ևս 10 տեղերում վառվում էր աթարի փուռը, որի մեջ եփված կարտոֆիլը մատուցվում էր փառատոնի մոտ 3 հազար մասնակիցներին: Փառատոնը բացեց Գանձակի գյուղապետ Վանիկ Հարությունյանը: «Հարգարժան հյուրեր, շնորհակալ եմ մեր համայնք այցելելու  և հրավիրված փառատոնին առանձնակի շուք տալու համար: Այս փառատոնը գալիս է հաստատելու, որ կարտոֆիլի փուռը շատ վաղուց մեր կյանքի ու մեր մշակույթի մի անբաժան մասն է, մեր այցեքարտը, իսկ այս պահից սկսած` մեր բրենդը: Եթե աթարով եփած կարտոֆիլը մեր մշակույթ ու կենցաղ մտել է մոտ 1-1.5 դար առաջ, ապա աթարը` որպես վառÕ �լիք, մեր կենցաղի անբաժան մասն է եղել հազարամյակներ շարունակ, քանի որ մեր ժողովուրդը բնակվել է բարձր լեռնային ծառազուրկ գոտիներում, որտեղ տաքանալու և ճաշ եփելու միակ միջոցը եղել է աթարը: Իսկ նրա մեջ եփած կարտոֆիլն իր համով ու հոտով տարբերվում է փայտով կամ վառելիքի այլ միջոցներով եփվածից:

Մեր համայնքում տարեկան արտադրվում է մինչև 5000 տոննա կարտոֆիլի համախառն բերք, որից 3 հազարը պարենային կարտոֆիլն է, մոտ 1000 տոննան՝ ներքին սպառման և 1000 տոննան՝ սերմացուն: Ավելի քան մեկ դար մեր մարզում արտադրված կարտոֆիլը հեղեղել է Անդրկովկասի, Միջին Ասիայի, իսկ այսօր՝ Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի շուկաները: Այն մեր ապրուստն ու ապրելակերպն է, և մենք պետք է պահպանենք ու զարգացնենք մեր ձեռքբերումները: Այս փառատոնով մենք ճանաչելիության նոր հեռանկարներ ենք բացում մեր հյուրերի և գործընկերների համար: Այսօր արդեն կնքել ենք մի քանի պայմանագրեր մեÖ € համայնքում արտադրված կարտոֆիլի իրացումը շահավետ գներով կատարելու ուղղությամբե,- նշեց համայնքի ղեկավարը:

Փառատոնն ուղեկցվում էր երգով ու պարով, որը ներկաներին մատուցում էին մայրաքաղաքից հրավիրված «Մարաթուկե անսամբլի անդամները: Փառատոնը կազմակերպվել էր Գանձակի գյուղապետարանի և «Վորլդ Վին Հայաստանե կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ և միջոցներով: «Առաջին անգամ մենք համտեսեցինք չորացած աթարի մեջ եփած կարտոֆիլը, որը շատ դուրեկան համ ունի: Ոչինչ, որ մի քիչ մրսեցինք ցուրտ եղանակին, մի քիչ էլ մրոտվեցինք, բայց շատ հաճելի, բովանդակալից օր անցկացրինքե,-նշեցին  մայրաքաղաքից ժամանած մի խումբ հյուրեր: 

Ըստ Գանձակ համայնքի ղեկավարի՝ փառատոնը կկրի ավանդական բնույթ:

Թրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ Bloomberg12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Մերցը Թրամփին ներկայացրել է Ուկրաինայում պատերազմի կարգավորման պայմանը ՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանՆոյեմբերի 7-ից կվերականգնվեն Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները Եթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Ֆրանսիայի վրայով թռչող 4 ինքնաթիռում ռումբերի առկայության մասին հաղորդագրություններ են ստացվել Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանՀնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացք Իշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում բողոքի ակցիաների օրը ձերբակալվածների թիվը գերազանցել է 600-ը ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի հրամանատարությամբ Ժողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել Առանց Սպերցյանի. Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը