Շարժական ու անշարժ գույք, բաժնեմաս ու փոխառություններ՝ փոխնախարարի հայտարարագրում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Կարապետյանը հայտարարագրել է երեք անշարժ գույք՝ երկու բնակարան և մեկ նոր կառուցված շինություն: Նրա սեփականությունն են համարվում նաև «LEXUS LX 470» և «TOYOTA VOXY 2.0» մակնիշի ավտոմեքենաները:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է նաև բաժնեմաս և փոխառություններ, համապատասխանաբար՝ 100 հազար դրամ ու 20 հազար ԱՄՆ դոլարի չափով: Դրամական միջոցները կազմել են 5 միլիոն դրամ, իսկ տարեսկզբից մինչ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտները՝ 4 միլիոն դրամ:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



