Մարտի 8. Տոնական անակնկալները, ավանդույթի համաձայն, մեկնարկել են օդանավակայանից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 8-ի առթիվ Երևանի քաղաքապետարանի կողմից մատուցվող տոնական անակնկալները, ավանդույթի համաձայն, սկսվել են «Զվարթնոց» օդանավակայանում: Մայրաքաղաք ժամանող կանանց և աղջիկներին վաղ առավոտից սպասասրահում դիմավորել են ուրախ տրամադրությամբ, նվիրել ծաղիկներ և հանձնել Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկները: Հաճելի անակնկալն առաջինը մատուցվել է մասնավորապես Մոսկվայից առավոտյան ժամանած կանանց և աղջիկներին, ովքեր իրենց հիացմունքն ու շնորհակալությունն են հայտնել ինքնատիպ շնորհավորանքի համար:
Նշենք, որ Կանանց միջազգային տոնին նվիրված նմանատիպ հետաքրքրական նախաձեռնությունները կշարունակվեն ամբողջ օրվա ընթացքում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



