Մարտի 8. Ֆլեշ-մոբերի շարք Երևանի մետրոպոլիտենի կայարաններում ու շարժակազմերում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնած տոնական միջոցառումների շարքից անմասն չէր մնացել նաև Երևանի մետրոպոլիտենը: Մետրոյի կայարաններում ու շարժակազմերում կանանց ու աղջիկներին ֆլեշ-մոբերի տեսքով հրամցվել են երաժշտական-պարային համարներ ու հաճելի անակնկալներ: Այդ ամենը զուգակցվել է տոնական ծաղիկներով ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից տրված շնորհավորական բացիկով: Նախաձեռնությանը ակամայից մասնակից դարձած կանայք ու աղջիկները նշել են, որ այս գեղեցիկ անակնկալը օրը տոնական ոգով շարունակելու հիանալի սկիզբ էր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



