Մարտի 8. տոնական ծաղիկներ` օրվա խորհրդով ձևավորված տաղավարներից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանյան մարտի 8-ը սովորաբար նշանավորվում է հատուկ այս օրվա առիթով ինքնատիպ ձևավորմամբ ծաղկային տաղավարներից կանանց ու աղջիկներին բաժանվող ծաղիկներով: Շքեղ վարդերի հետ նրանք ստացել են նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական բացիկներ: Հյուսիսային պողոտայի Թումանյան և Աբովյան փողոցներին հարող հատվածներում, Շառլ Ազնավուրի հրապարակում և «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնին հարակից հատվածից անցուդարձ անող և երևանյան ջերմությամբ ուշադրության արժանացած կանայք ու աղջիկներն իրենց երախտիքի խոսքն են հղել կազմակերպիչներին: Նրանք նշել են, որ Երևանի քաղաքապետարանի ավանդական դարձած այս միջոցառումներն անչափ հաճելի են, և ամեն անգամ կանանց մեծարելու ու գնահատելու գեղեցիկ նախաձեռնության են վերածվում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



