Մարտի 8. փոքրիկների յուրօրինակ շնորհավորանքը կանանց և աղջիկներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿանանց միջազգային օրը տոնական Երևանի մթնոլորտն էլ ավելի ջերմացրեցին փոքրիկ երևանցիները և մարզերից մայրաքաղաք եկած երեխաները: Ազատության հրապարակում կազմակերպված ֆլեշմոբի միջոցով պարուհիներն իրենց անկեղծ շնորհավորանքները փոխանցեցին մայրաքաղաքում զբոսնող կանանց ու աղջիկներին: Պարային ռիթմերով էին հարուստ նաև երևանյան խաչմերուկները: Լուսացույցի կարմիր՝ կանգ առ լուսային ազդանշանն այս օրը, երթևեկության կարգ ու կանոն հաստատելուց զատ, հիանալի հնարավորություն էր նաև երիտասարդների համար, ովքեր ինքնատիպ ու աննախադեպ մոտեցմամբ մարտի 8-յան այս օրը դարձրեցին հիշարժան ու անակնկալներով լի:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



