Մի տեսակ անհարմար իրավիճակ է ստեղծվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱԺ-ի կողմից Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում ընտրելուց հետո, մի տեսակ անհարմար իրավիճակ է ստեղծվել: Հասկանալի չէ, թե այս պահին որն է նորընտիր նախագահի ֆունկցիան և առհասարակ ընտրվելուց հետո, մինչև երդմնակալությունը նա ինչով է զբաղվելու: Ինչ վերաբերում է շնորհավորանքներին, այստեղ նույնպես անհասականալի իրավիճակ է, քանի որ, կարծես թե դրանք այնքան էլ շատ չեն: Համենայն դեպս մինչ այս պահը հայտարարվել է Լիտվայի, Չինաստանի հանրապետության, Հունաստանի, Շվեյցարիայի համադաշնության, Խորվաթիայի, Սերբիայի, Լիտվայի նախագահների շնորհավորանքների մասին:
Նորընտիր նախագահը զարմանալիորեն դեռևս ո՛չ հարազատ Մեծ Բրիտանիայի, ո՛չ Գերմանիայի, ո՛չ Ֆրանսիայի, ո՛չ էլ արևմուտքի մյուս առանցքային երկրների նախագահների կողմից շնորհավորական ուղերձներ չի ստացել: Ու թեև նա համարվում է արևմտամետ քաղաքական գործիչ, սակայն ամենայն հավանականությամբ եվրոպական ընտանիքի երկրները շնորհավորելուց առաջ որոշել են մի լավ ծանր ու թեթև են անել «ընտրություն» ասվածն ու հետևություններ անել: Չի բացառվում, որ չշնորհավորելու այլ պատճառներ էլ կան, բայց ամեն դեպքում արձանագրենք, որ թեև ՀՀ նախագահի ընտրությունից՝ մարտի 2-ից անցել է 10 օր, սակայն շնորհավորանքների թե՛ թիվը, թե՛ ցանկը բավական1213 համեստ է:
Արմինե Գրիգորյան
past.am