Երևան քաղաքի ՀՀԿ տարածքային կազմակերպության աշխատանքները համակարգող Տարոն Մարգարյանը կարևորեց կուսակցության յուրաքանչյուր անդամի հետ տարվող աշխատանքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության Երևանի տարածքային կազմակերպությունների խորհուրդների նախագահների հաշվետվությունները ՀՀԿ գործադիր մարմնին:
Խորհրդակցությանը ներկա էին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի ՀՀԿ տարածքային կազմակերպության աշխատանքները համակարգող, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀԿ ավագների խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
Երևան քաղաքի ՀՀԿ տարածքային կազմակերպության աշխատանքները համակարգող Տարոն Մարգարյանը ՀՀԿ Երևանի տարածքային կազմակերպությունների խորհուրդների նախագահների հետ զրույցում կարևորեց կուսակցության յուրաքանչյուր անդամի հետ տարվող աշխատանքները ու հասարակական ակտիվ գործունեությունը:
Հանդիպման վերջում խորհրդակցության մասնակիցները քննարկել են նաև 2018թ. անելիքներն ու առաջիկա աշխատանքային ծրագրերը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



