ՔԿԱԳ պետը սեփական շենքն ունի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Անի Մխիթարյանը, պարզվում է, հասարակական նշանակության շինություն ունի:
Բարձրաստիճան պաշտանատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված իր՝ 2017թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում գրված է, որ Մխիթարյանի սեփականությունն է համարվում առանձնատունն ու հասարակական նշանակության շինությունը՝ բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինությունը:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 8 միլիոն դրամ ու 20 հազար ամերիկյան դոլար, իսկ եկամուտները՝ 2 միլիոն 677 հազար դրամ ու գոյացել աշխատավարձից:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



