Շարունակվում է շենքերի մուտքերի նորոգման 2018թ. ծրագիրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետարանի, մայրաքաղաքի վարչական շրջանների և համատիրությունների համատեղ ծրագրերով ընթանում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի նորոգման 2018 թվականի աշխատանքները: Մինչև աշխատանքային տարեշրջանի ավարտն ընդհանուր առմամբ կվերանորոգվի 1615 մուտք: Վաղ գարնանից մեկնարկած գործընթացով 22 բազմաբնակարան շենքերում վերանորոգվել է 23 մուտք:
Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մուտքերի նորոգման նկատմամբ ցուցաբերվում է համալիր մոտեցում. շքամուտքերից բացի ամբողջությամբ նորոգվում են նաև շենքերի հարկաբաժինները: Աշխատանքներն ընթանում են ժամանակացույցի համաձայն, իսկ որակի նկատմամբ իրականացվում է ամենօրյա հսկողություն:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



