Արմեն Գևորգյանը՝ փոխվարչապետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի 9–ից հետո նոր Սահմանադրությամբ մի քանի փոխվարչապետ կունենանք: Իշխանական վերնախավում քննարկվում է նախագահի աշխատակազմի ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հարցը: «Փաստի» աղբյուրի վկայությամբ, արդեն որոշվել է՝ Արմեն Գևորգյանը կզբաղեցնի փոխվարչապետերից մեկի պաշտոնը:
Քննարկվում է նաև Վաչե Գաբրիելյանին փոխվարչապետ թողնելու հարցը, չնայած նրա «տակից տարան» կիսատ–պռատ իր նախարարությունը: Ըստ որոշ լուրերի՝ դաշնակցությունը ևս ուզում է իր կադրերից մեկին տեսնել այս պաշտոնում, սակայն դեռևս հստակ չէ, թե առաջիկայում ինչ ֆորմատով կոալիցիա կկազմվի:
Past.am
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...



