Գարնանային ծառատունկի համար մայրաքաղաք են ներկրվել գնդաձև ակացիաներ ու նոճիներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայրաքաղաքում գարնանային ծառատունկը կազմակերպելու նպատակով Իրանից ներկրվել են դեկորատիվ ծառեր՝ շուրջ 3500 գնդաձև ակացիա և 700 նոճի: Դրանք շուրջ 12000 տեղական տնկիների հետ կհամալրեն երևանյան փողոցներն ու հրապարակները, այգիները, պուրակներն ու բակային տարածքները: Ի դեպ, ինչպես այս, այնպես էլ մյուս
բոլոր դեկորատիվ ծառերն ընտրվել են ոլորտի մասնագետների կարծիքները հաշվի առնելով և հարմարեցված են մայրաքաղաքի բնակլիմայական պայմաններին: Ծաղկապատման ծրագրի շրջանակում էլ Հոլանդիայից ներկրվել է շուրջ 1 100 000 ծաղկասածիլ: Դրանք այժմ ժամանակավորապես տեղափոխվել են Երևանի քաղաքային տնկարան, իսկ ապրիլի 25-ից արդեն կտնկվեն վարչական շրջանների՝ այդ նպատակով առանձնացված տարածքներում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



