Երբ Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնից բացի, այլ պաշտոնում էլ են նշում, որոշ լրատվամիջոցներ ուղղակի «մղկտում են». ինչո՞ւ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕրերս «Փաստը» սեփական աղբյուրի տվյալներով գրել էր, որ իշխանական վերնախավում Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հարցը դեռ վերջնականապես որոշված չէ, և նա, որպես տարբերակ, մտածում է նաև պաշտպանության նախարար դառնալու մասին:
Պարզվում է՝ որոշ լրատվամիջոցներ դրանից խիստ վիրավորվել են: «Պապից ավելի կաթոլիկ» մի լրատվամիջոց էլ այնքան է սրտին մոտ ընդունել ու վիրավորվել, որ փորձել է մեր թերթը ներկայացնել որպես որոշ պաշտոնյաների վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոց:
Դե, իրենք, երևի, սովոր են պատվերով «համերգի», չեն պատկերացնում, որ առանց «առևտրի» էլ են լուրեր տպագրվում:
Եվ հետո՝ թող ոչ մեկը «չմղկտա», մենք նույնպես Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում «տեսնում» ենք, պարզապես տեղեկացրել ենք, որ այլ վարկած էլ է քննարկվում:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



