Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հաղթանակ Շահումյան. «Ամեն կոնկրետ դեպքի համար հուշարձան դնելը լավ միտք չէ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վաստակավոր նկարիչ, քանդակագործ Հաղթանակ Շահումյանի կարծիքով Երևանի բոլոր այգիները խաչքարերով և այլ հուշարձաններով նմանվել են գերեզմանոցի, այնինչ այգիները մարդկանց համար հանգստանալու, առօրյայից կտրվելու միջավայր պետք է լինեն:

«Այգիները չպետք է խաչքարերով և նմանատիպ այլ քանդակներով տխրեցնել: Աշխարհում կա «այգիների քանդակներ» հասկացողությունը, որը հատուկ մարդու կյանքը թեթևացնելու նպատակ է հետապնդում»,- Past.am-ի հետ զրույցում ասաց քանդակագործը:

Խոսելով մայրաքաղաքում՝ Շահումյանի արձանի ետնամասում մարտի 1-ի զոհերի հուշարձան տեղադրելու առաջարկի մասին՝ Հ. Շահումյանը նշեց, որ մեր պատմության ընթացքում այնքան շատ են նման դրվագներ եղել, որ եթե բոլոր դրվագներին նվիրված հուշարձաններն այգիներում տեղադրվեն, ապա Երևանում հավանաբար այլևս տեղ չի մնա:

«Դա բավականին նուրբ հարց է, քաղաքական ենթատեքստ ունի, որը նաև մեր դեռևս չկայացած երկրի ընդվզումների հետևանք է: Այն, ինչ կատարվել է մարտի 1-ին, մեր ժողովրդի բացթողումների հետևանքն է նաև: Նման միջադեպեր բոլոր երկրներում էլ եղել են, բայց, օրինակ՝ Փարիզում չեք տեսնի հուշարձան, որը միայն մեկ դեպքի վերաբերի: Օրինակ՝ հիմնահատակ քանդված Բաստիլի ամրոցի տեղում մի խոշոր սիմվոլիկ կոթող է տեղադրված: Մեր մի քիչ գավառական մտածողությունը հանգեցնում է նրան, որ ամեն ինչին հատվածային ենք մոտենում, բայց ամեն դեպքում դժվարանում եմ ասել, թե արժե մեր այդ՝ մարտի 1-ի զոհերի ցավը, որը բոլորիս ամոթն է, դարձնել հուշարձան և թողնել ապագա սերունդներին»,- ասաց քանդակագործը:

Հ. Շահումյանի կարծիքով ամեն կոնկրետ դեպքի համար հուշարձան դնելն այնքան էլ լավ միտք չէ: Դրա փոխարեն, կարող է մի կոթող լինել, որը կխորհրդանշի մեր բոլոր կորուստները:

«Ես անգամ դեմ էի, որ Արամ Մանուկյանի արձանը կապվեր Հայաստանի անկախության հետ: Ես կարծում եմ, անկախությունը պետք է պետականության սիմվոլով նշանավորվի, ոչ թե անհատով, քանի որ այդ հաղթանակն ամբողջ ժողովրդի մասնակցությամբ է տեղի ունեցել: Ինչ վերաբերում է օրինակ Վուդրո Վիլսոնի հուշարձանը տեղադրելու առաջարկին, ապա ես դրան կողմ եմ, քանի որ Հայաստանի ներկա արտաքին քաղաքական խնդիրները վերհանելու առումով նման արձան ունենալը մայրաքաղաքում նաև ահազանգ կլինի բոլոր այն միջազգային կառույցների համար, որոնք ժամանակին իրենց պարտավորությունները մեր հանդեպ չեն կատարել»,- ասաց Հ. Շահումյանը:

Արմինե Գրիգորյան

ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի Ռուսաստանը խստացնում է օտարերկրացիների արտաքսման կանոնները Երեխայի խնամքի նպաստ. գյուղաբնակ ծնողների համար հատուկ պայմաններ Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հերթական համարները Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»