Մեկնարկել են «Երևան» ձուլվածքով նոր նստարանների և աղբամանների տեղադրման և հների նորոգման աշխատանքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայրաքաղաքի արտաքին տեսքի բարելավման աշխատանքների շրջանակում 2018 թվականին երևանյան փողոցներում, այգիներում ու պուրակներում կտեղադրվեն «Երևան» ձուլվածքով 500 նոր նստարաններ և շուրջ 600 փայտյա աղբամաններ: Այժմ մեկնարկել են նախկինում տեղադրվածների մասնակի կամ հիմնանորոգման աշխատանքները: Մասնավորապես, այս տարվա ծրագրի մեկնարկից մինչ օրս մասնակի նորոգվել է «Երևան» ձուլվածքով 286 նստարան և 488 փայտյա աղբաման, իսկ հիմնանորոգվել է 16 նստարան և 9 աղբաման:
Հիշեցնենք, որ «Երևան» ձուլվածքով նոր ու ժամանակակից նստարանները, ինչպես նաև աղբամանները 2012 թվականից մայրաքաղաքի արտաքին կահավորման մաս են կազմում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



