Երևանի ոստիկանապետի տեղակալն ազատվել է պաշտոնից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Մեհրաբյանն ազատվել է պաշտոնից:
Այս տեղեկատվությունը Past.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը: Արթուր Մեհրաբյանը պաշտոնավարում էր անցյալ տարվա ապրիլից:
2008 թվականին ազատվել է Կենտրոնի ոստիկանապետի պաշտոնից:2011 թվականին Մեհրաբյանին նշանակեցին Արաբկիր վարչական շրջանի ոստիկանապետ: 2012 թվականին Մեհրաբյանը դարձավ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորք վարչական շրջանի բաժնի պետ: Այդ պաշտոնում նա մնաց ընդամենը երկու ամիս:
Ըստ տեղեկությունների՝ Արթուր Մեհրաբյանին կփոխարինի Սարգիս Մարտիրոսյանը:
Լևոն Փանոսյան
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
3
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



