Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«ԵԾ»-ն իշխանությունների պատվերն է կատարո՞ւմ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» և «Ելք» խմբակցությունների ջրերը շարունակում են մի առվով չգնալ: Իրականում կարելի է քաղաքական նոնսենս համարել, երբ երկու ընդդիմադիրներ չեն կարողանում միմյանց հետ արդյունավետ համագործակցել: Ու չնայած կողմերը առիթը բաց չեն թողնում միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնել, սակայն միանշանակ է, որ Զարուհի Փոստանջյանի ավելի վաղ նկատարած հայտարարությունը, թե գալիս է բոլորի կյանքը դժոխքի վերածելու, կարծես թե ստացվում է:

 Ու չնայած նրա քայլերը «Ելք» խմբակցության ղեկավար Ալեն Սիմոնյանը քաղաքական անփորձության հետևանք է անվանում, բայց փաստն այն է, որ ավագանու երկու ընդդիմադիրներն արդեն բավական բացահայտ ցույց են տալիս, որ իրար հետ չեն կարողանում ո՛չ շփվել, ո՛չ էլ միմյանց հանդուրժել:  Քաղաքական մեկնաբաններից շատերի կարծիքով սա պայքար է ընդդիմադիրի ամենա-ամենայի տիտղոսի համար, բայց որ երկու խմբակցությունները կարող են նման դաժան պայքար մղել միմյանց դեմ, իսկական զավեշտ է:

Ավագանու վերջին նիստի օրը խմբակցության անդամների կողմից փոխհրաձգության հերթականությունն ու բովանդակությունը մի կողմ թողնելով նշենք, որ իրականում եթե «ԵԾ»-ն նպատակ ունի ապագա խորհրդարանական ընտրությունների ժամանակ անցողիկ  ձայներ ապահովելով տեղ զբաղեցնել ԱԺ-ում, ապա «Ելքը» ձեռք բերածը չկորցնելու համար է պայքարում: Եվ այս ճանապարհին հին ու նոր կամ մեծ ու փոքր հիշելը ոչ միայն ընդդիմություն ասվածի իմիջին է վնասում, այլև բովանդակությանը, հարվածելով նաև Հայաստանում առհասարակ ընդդիմություն ունենալու հեռանկարին:

Ստացվում է, որ Զարուհի Փոստանջյանը սեփական խաղը խաղալու և շրջապատին այն պարտադրելու ճանապարհին, ձեռքի հետ էլ սպանում է առհասարակ ընդդիմություն ունենալու սաղմերը: Եվ ստացվում է, որ «Ելք» - «ԵԾ» հակամարտությունը ևս նպաստում է միաբևեռ քաղաքական համակարգի ամրապնդմանը:

Հարց է առաջանում, թե արդյոք «ԵԾ»-ն իր բոլոր նախկին ու ներկա գործընկերներին հերթով ոչնչացնելով՝ չի՞ կատարում հենց իշխանությունների պատվերը, միևնույն ժամանակ օգնելով, որ ներկա իշխանությունները դեռ երկար ժամանակ կարողանան ցույց տալ, որ քաղաքական դաշտի միակ ու անկրկնելի կարող ուժն իրենք են:

Արմինե Գրիգորյան

Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը Տագնապի ազդանշան տված Սոչի-Արխանգելսկ ավիաչվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Սոչիում Միասնական ժամերգություն՝ Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում Վլադիմիր Պուտինն ընդունել է Հաքան Ֆիդանին Մերձմոսկվայում թեթև շարժիչավոր ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր Քրեական գործերի քննության համար ողջամիտ ժամկետներ կսահմանվեն Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հունիսի 18-ին, 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-ում ոստիկանությունը հրազենով սպանել է մեկ տարեկան տղայի Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել ԿարապետյանԽաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկումՀունիսի 18-ին, 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու ԱՄՆ-ն կարող է կրկին հարված հասցնել Իրանին․ Թրամփ Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հունիսի 18-ից 22-ին ԱՄՆ-ում առաջարկ են արել առաջնագծում անօդաչու թռչող սարքեր պատրաստելու վերաբերյալ Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի հինգշաբթի կամ ուրբաթ. Թրամփ Զելենսկին երկու երկրների միջև հակամարտության ֆոնին՝ կայցելի Լեհաստան Մայիս ամսվա կլիմայական պայմանները Հայաստանում․ ջերմաստիճանը բարձրացել է, տեղումները նվազել են ԱՄՆ-ն հրապարակել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը Ե՛վ «Հեզբոլլահը», և՛ Իսրայելը պետք է զենքերը վայր դնեն․ Մակրոն ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել Մեսսիից հետո երկրորդը պատմության մեջ. Ռոնալդուն անհավանական ռեկորդ սահմանեց ԱԱ-2026-ում Ուղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՔայլը դեպի խաղաղություն՝ Հորմուզի նեղուցից մինչև Լիբանան, կարևոր է, բայց բավարար չէ. Մակրոն Ապարանի ջրամբարն ամբողջությամբ լցվել է Թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը գրանցել է 2-րդ հաղթանակը Գազայում հայտնել են ավելի քան 1000 զոհի մասին՝ Իսրայելի հետ հրադադարի հաստատումից հետո Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Հայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում Ռուսաստանն ու Թուրքիան ամեն ինչ արել են Ստամբուլի համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Շոյգու Երևանում 31-ամյա տղամարդ է ձերբակալվել․ հայտնաբերվել է ավելի քան 60 գրամ մեթամֆետամին ԱՄՆ-ի՝ ռուսական նավթի մատակարարման լիցենզիայի ժամկետը լրացել է Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում Քանաքեռ-Զեյթունի գերեզմանատանը, Աջափնյակում, Ավանում, Կենտրոնում, Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել են թմրամիջոց օգտագործող անձինք Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմՄասնավոր ինքնաթիռը կործանվել է բանուկ մայրուղու վրա և բռնկվել «Ռեալը» կփորձի ձեռք բերել «Ինտերի» խաղացողին Հորմուզի նեղուցով անցումը կարող է վճարովի դառնալ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտվել Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի նիստը Պայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի թենիսի հավաքականը հաղթել է Ադրբեջանին Կանանց աշխարհի թիմային գավաթի 3-րդ ենթախմբի առաջին տուրում Ինձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՆոր տոն օգոստոսի 11-ին․ ինչ է առաջարկվել Ձերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ) ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծություն