Նոր շունչ հայոց տնտեսության զարգացմանը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵրկիրը շենացնելու բազմաթիվ ներդրումային ծրագրերը, որոնք իրականացվել են տարբեր բնագավառներում, պարզվում է, Գագիկ Ծառուկյանի երազանքների մի մասն են եղել: Բազմահազար աշխատատեղերի ու տարբեր մեծ ու փոքր բիզնես նախագծերի աջակիցն ու բարեկամն այսօր էլ ավելի խոշորամասշտաբ ծրագրեր է նախաձեռնել:
Դրանք կօգնեն, որպեսզի հայրենիքում ոչ միայն զարգանան ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած նոր բիզնես ուղղություններ, այլև փոքր ու միջին ձեռնարկատերերին հնարավորություն կտա նոր ու միջազգային չափանիշներին համապատասխանող տաղավարներում կազմակերպել սեփական բիզնեսը:
Ներդրումային չորս խոշորածավալ նախագծերը, որը տնտեսության միանգամից մի քանի ճյուղի զարգացում է ենթադրում՝ տեքստիլ արդյունաբերությունից մինչև արևային տեխնոլոգիայի, կրիպտովայլուտայի ու ոսկու արտադրություններ, կդառնա նաև հազարավոր նոր աշխատատեղեր ստեղծելու և աշխատաշուկայում կայուն պահանջարկ ձևավորելու հիմքը:
Ասել է, թե ֆինանսական համաշխարհային հեղափոխություն, որը կթակի նաև Հայաստանի տնտեսության դուռն ու ներս կմտնի, իր հետ բերելով հայրենիքում լուսավոր ապագա կառուցելու ռեալ նախադրյալներ:
Արմինե Գրիգորյան
Past.am