Նախկին մարզպետն ինչ ունի-չունի վաճառում է. ո՞ւր է չվում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստի» աղբյուրների տվյալներով՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա) Սյունիքում և կոնկրետ Գորիս քաղաքում վաճառել ու վաճառում է իր սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը, բազմաթիվ օբյեկտներ և այլն:
Նրան պատկանող գազալցակայաններն ու հյուրանոցներն արդեն նոր տերեր ունեն: Աղբյուրի պնդմամբ՝ Սուրիկ Խաչատրյանը չի վաճառել միայն իր առանձնատունն ու հանքերը: Նրա առանձնատանը ոչ ոք չի բնակվում:
Մեր տվյալներով՝ տունը հսկում են ոստիկանները: Ս. Խաչատրյանը ամսական մոտ 600000 դրամ է վճարում պահպանության համար: Մարզում նա գրեթե չի լինում:
Պատրաստվում է չվել արտասահմա՞ն՝ կուտակած փողերը բիզնեսի մեջ դնելու, թե պարզապես խուսափում է Սյունիք վերադառնալ, առայժմ «Փաստը» չկարողացավ ճշտել. բաժանորդն անհասանելի էր:
Past.am
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



