«Չորրորդ իշխանություն». Դիլիջանի զարգացման ծրագրի ընդունումից հետո Դիլիջան քաղաքում և հարակից տարածքներում արգելվելու է բուսաբուծությունն ու անասնապահությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Բանից պարզվում է՝ Դիլիջանի զարգացման ծրագրի ընդունումից հետո Դիլիջան քաղաքում և հարակից տարածքներում արգելվելու է բուսաբուծությունն ու անասնապահությունը:
«ՉԻ» - Լավ, անասնապահությունը հասկացանք, այնքան էլ հաճելի չէ, երր «տարածաշրջանի ֆինանսական կենտրոնի» փողոցներով կովեր ու ոչխարներ են զբոսնում՝ հընթացս հոգալով իրենց բնական կարիքներն ու ամենևին հաշվի չառնելով Դոու-Ջոնսի ցուցանիշը: Բայց բուսաբուծությո՞ւնն ինչու է արգելվում, այն էլ՝ ոչ միայն Դիլիջանում, այլև «հարակից տարածքներում»: Չնայած՝ դա նույնպես կարելի է հասկանալ: Պատկերացրեք՝ աշխարհի տարրեր ծայրերից բանկիրները գալիս են Դիլիջան ու սոսկումով նկատում, որ քաղաքի մոտ, մեղա-մեղա, խաղողի այգի կա... Ախր աշխարհով մեկ խայտառակ կլինենք»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել



