Թուրքիայում ձերբակալվել է Nokta ամսագրի խմբագիրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական հերթական ամսագրի նկատմամբ երկրի իշխանությունները սկսել են հետապնդումներն ու գրաքննությունը: Թուրք իրավապահ մարմինները ձերբակալել են Nokta ամսագրի գլխավոր և պատասխանատու խմբագիրներին, ինչպես նաև որոշում են կայացրել հավաքել այս շաբաթվա համարները:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թուրքական իշխանությունների նման որոշման պատճառը Nokta-ի շապիկին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարը տեղադրելն ու «Նոյեմբերի 2, երկուշաբթի. Թուրքիայի ներքին պատերազմի սկիզբը» գրության առկայությունն է եղել: Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը Nokta ամսագրի 24-րդ համարի առնչությամբ հետաքննություն է սկսել:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



