Ոստիկանները հայտնաբերել են «Ոսկու աշխարհ»-ի անհետ կորած աշխատակցուհուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 2-ին Երևանի Մարգարյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և ժամը 20.35-ին բաժին է ներկայացվել 1977թ. ծնված Նելլի Հարությունյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է նախաքննություն:
Օգոստոսի 21-ին հաղորդվել էր «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի աշխատակցուհի, 1977թ. ծնված Նելլի Հարությունյանի անհայտ կորելու մասին: Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում սեպտեմբերի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



