Ակնկալում ենք մեր համաքաղաքացիների և մասնավորապես վարորդների օգնությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում գրել է
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ գույքագրել ենք խաչմերուկների հարևանությամբ տեղադրված դեղատների կանաչ խաչերը: Արդյունքում 53 կանաչ խաչեր, որոնք կարող էին նույնականացվել լուսացույցի կանաչ լույսի հետ, ապամոնտաժվել և տեղափոխվել են այլ վայրեր: Այս գործընթացը շարունակական է և անընդհատ գտնվելու է մեր ուշադրության կենտրոնում:
Եթե գիտեք վայրեր, որտեղ դեղատների կանաչ խաչերը խանգարում են երթևեկությանը, կխնդրենք ուղարկել նկարները կամ հասցեները [email protected] հասցեով կամ տեղադրել ֆեյսբուքյան այս գրառման տակ կամ զանգահարել 011-514-212 հեռախոսահամարով:
Վստահեցնում եմ, որ ուսումնասիրության առարկա կհանդիսանան բոլոր առաջարկները:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



