Հարգանքի տուրք՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան 68-րդ տարեդարձի առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների, պատգամավորների, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների և Աշոտ Նավասարդյանի ընտանիքի անդամների հետ միասին այցելել է Եռաբլուր պանթեոն: Կուսակցական ընկերների հետ միասին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծաղիկներ է խոնարհել Աշոտ Նավասարդյանի շիրիմին, հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:
Եռաբլուր պանթեոնում Երևանի քաղաքապետը ծաղիկներ է խոնարհել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և Անհայտ զինվորի հուշաքարին:








Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



