Մարտի 31-ին Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման օպերատիվ շտաբը հանդես է գալիս յուրօրինակ նախաձեռնությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀարգելի համաքաղաքացիներ,
մարտի 31-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման օպերատիվ շտաբը հանդես է գալիս յուրօրինակ նախաձեռնությամբ:
Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն անօգտագործելի կենցաղային գույք կամ կոշտ թափոններ, կարող են դրանք թողնել շքամուտքերին կից հատվածներում կամ աղբամանների մոտ, որից հետո համապատասխան ծառայությունները տեղում, օրվա ընթացքում կհավաքագրեն դրանք և կտեղափոխեն աղբավայրեր:
Քաղաքացիները կարող են հաղորդել հասցեները, որտեղ թողել են վերոնշյալ անօգտագործելի իրերն ու կոշտ թափոնները՝ զանգահարելով 098 544 564 հեռախոսահամարով կամ գրելով Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



