Մայրաքաղաքում մեկնարկել է համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետարի նախաձեռնությամբ վաղ առավոտից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել է համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկը:
Տարբեր տարածքներում մաքրման և բարեկարգման աշխատանքներ են տարվում քաղաքապետարանի ենթակայության կառույցների աշխատակիցների, նաև պետական, մասնավոր հատվածի և բնակչության ուժերով:
Թափոններից մաքրելու լայնածավալ աշխատանքներ են տարվում նաև Հրազդանի կիրճի միանգամից մի քանի հատվածներում, այդ թվում` զառիթափ, որտեղ սանմաքրումը մասնավորապես իրականացրել են «Երքաղլույս» ընկերության աշխատակիցները:
Երևանի քաղաքապետարանն, ըստ անհրաժեշտության, շաբաթօրյակի մասնակիցներին տրամադրել է համապատասխան պարագաներ: Նախատեսված բոլոր տարածքները շաբաթօրյակի շնորհիվ բերվում են պատշաճ տեսքի:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



