Համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակի ընթացքում մաքրվել են նաև չնախատեսված վայրերում թափված աղբի կուտակումները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎաղ առավոտից մեկնարկած ծառատունկ-շաբաթօրյակի ընթացքում պատշաճ տեսքի են բերվել նաև մայրաքաղաքի այն հատվածները, որտեղ որոշ քաղաքացիների անփույթ վերաբերմունքի հետևանքով առաջացել էին աղբի կուտակումներ: Մաքրման աշխատանքներին մասնակցել են ինչպես Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների, քաղաքապետարանի ենթակա կառույցների, այնպես էլ պետական և մասնավոր հատվածների աշխատակիցնենր ու բազմաթիվ երևանցիներ:
Դժվարամատչելի հատվածներն աղբից մաքրվել են ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցների ուժերով: Առանձին հատվածներում կիրառվել է նաև ծանր տեխնիկա:
Նշենք, որ ծառատունկ-շաբաթօրյակի բոլոր մասնակիցներին նախապես բաժանվել են բահեր, ձեռնոցներ, պարկեր և անհրաժեշտ այլ պարագաներ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



