Երևան, 09.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Տուլայի նահանգապետը ցավակցել է ավտոբուսի վթարից զոհված ՀՀ քաղաքացիների հարազատներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Տուլայի մարզի նահանգապետ Վլադիմիր Գրուզդեւը ցավակցություն Է հայտնել Տուլայի մերձակայքում Մոսկվայից Երեւան ընթացող մարդատար ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Նրա խոսքով տուժածների թիվը հասել Է 47-ի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին: «Յոթ մարդ Է զոհվել այդ ահավոր ողբերգության հետեւանքով : Նախնական տվյալներով՝ բոլորն Էլ Հայաստանի քաղաքացիներ են: Խորը ցավակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին ու ընտանիքներին»,-գրել Է Գրուզդեւը Twitter-ում:

Նահանգապետը նշել Է, որ ավտոբուսում եղել Է 63 մարդ, նրանցից տուժել են 47-ը: «Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում աշխատել են շտապ բուժօգնության 13 բրիգադներ: Տուլայի բժիշկները ցուցաբերում են անհրաժեշտ ողջ օգնությունը: Թեժ գծի հեռախոսահամարն Է՝ 88002007102»,-հավելել է տարածաշրջանի ղեկավարը:

Ավելի վաղ ՌԴ ՆԳ նախարարության տարածաշրջանային վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յարցեւը հայտնել Է, որ վթարի հետեւանքով զոհվել Է յոթ, հոսպիտալացվել Է 35 մարդ: Իր հերթին արտակարգ ծառայությունների աղբյուրը հայտնել Է, որ 35 տուժածներից յոթը ծանր վիճակում են, եւս տասի վիճակը միջին ծանրության Է: Բոլոր տուժածներին ուղարկել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգոռադիցկ քաղաքների հիվանդանոցներ:

Վթարային փրկարարական աշխատանքները վթարի վայրում գործնականում ավարտված են: ԱԻՆ-ի աշխատակիցները ավտոբուսը կանգնեցրել են անիվների վրա եւ տեղափոխել պատահարի վայրից: Ներկայում ավտոճանապարհի տեղամասում երթեեկությունը վերականգնված Է, բայց ողջ ամբողջությամբ, քանի որ վթարի վայրում մնում են ուղեւորների իրերը:

Մոսկվայի ժամանակով ժամը 02:10-ին «Դոն» համերկրային ավտոմայրուղում՝ Ուզլովայայի շրջանում, կողաշրջվել է Մոսկվա-Երեւան երթուղով ընթացող Hyundai մարդատար ավտոբուսը: Ուղեւորների մեջ երեխաներ չեն եղել:

Դիտարկվում են ճանապարհատրանսպորտային պատահարի երկու առավել հավանական պատճառներ. վարորդը քնել է ղեկին եւ փոխադրամիջոցի տեխնիկական անսարքությունը:

Ներկայում ավտոբուսի ուղեւորները գտնվում են ժամանակովր տեղավորման կետում, որն սկսել է գործել Ուզլովայայի «Յունոստ» կինոթատրոնի շենքում: Ռուսաստանի ԱԻՆ-ի Տուլայի մարզի գլխավոր վարչությունում բացվել է «թեժ գիծ»՝ 8(4872)21-16-09 հեռախոսահամարով:

Հունվարի 1-ից թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ նախարարությունից պարզաբանում են Հակակոռուպցիոն կոմիտեն նշում է կազմավորման և գործունեության հոբելյանական 5-րդ տարեդարձը Իսկ եթե Ձեր նոր տան պատմությունը սկսվի հենց այս երեք օրերին. Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի Վրաստանում հայտնաբերված՝ uպանnւթյան մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան ԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. ըմբիշը կլքի ցանկալի փեսացուների շարքը Տաքսու վարորդը սպանել է կնոջը և նրա ընտանիքի վեց անդամներինՄահացել է «Ռազնյե Լյուդի» ռոք խմբի ղեկավար Ալեքսանդր ՉերնեցկինԿենդանակերպի այս նշանները թևակոխում են անհավանական հաջողության և հաղթանակի շրջան Աբու Դաբիում բանակցությունները կվերաբերեն այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն Ուկրաինայում լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին. Լավրով Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըԵրևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել Էրդողանը պատրաստ է Ստամբուլը կրկին դարձնել Ուկրաինայի շուրջ բանակցությունների հարթակ Սրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանՄոլդովան հրաժարվել է ռուսական գազից, որն ութ անգամ ավելի էժան էր. Շոյգու Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 2-8-ը Ընդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ Սավգուլյան Երևանում «BMW X5»-ի վարորդը ոչ սթափ վիճակում կոտրել է ծառն ու աղբամանը և հայտնվել երթևեկելի գոտում Երկու տարեկան երեխայի գլուխը խրվել է մանկական գիշերանոթի մեջԼավրովը հայտարարել է, որ Աբու Դաբիում բանակցությունների առաջին կետը կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության հարցը Քաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն ու Փուրմոհամմադին քննարկել են ՀՀ–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացման մասին հարցեր Ֆոն դեր Լայենը հաստատել է ԵՄ մասնակցությունն ԱՄԷ-ում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններին Ընտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանՌուբիոն Աբու Դաբիում Ուկրաինայի հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթացի հույս ունի Կրետե կղզու մոտակայքում միգրանտներ տեղափոխող նավից հայտնաբերել են 12 զոհվածի մարմին Գազի գնի բարձրացման հնարավորությունը չի բացառվում. Դավիթ Խուդաթյան Ժամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Հայաստանը և Իրանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Ինչու է Նիկոլ Փաշինյանը մեկնում Թուրքիա. մանրամասներԹուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են առաջնորդների հնարավոր հանդիպման օրակարգը. Պեսկով Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանԹեհրանը Բաքվի որոշումը ոչ բարեկամական քայլ է որակել Հանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՄերցը նոր հայտարարություն է արել Պուտինի մասին Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կան Շտապօգնության ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է Նոյեմբերի 9․ 44-օրյա պատերազմի ավարտից անցել է 6 տարիՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Եկամտային հարկի վերադարձի նոր փոփոխություն է սպասվում․ նախագիծը՝ ԱԺ-ում Երեխաները իրենց հորը կատակով կապել են ձեռնաշթաներով և կորցրել բանալինՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ի ցերեկը կնվազի՝ 2-4, 10-ի գիշերը՝ 8-10 աստիճանով Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Նոյեմբերի 9. 44-օրյա պատերազմի ավարտից անցել է 6 տարի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 9-ին Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ Կարապետյան