Համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակին միացել է նաև Երևանի ավագանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված ծառատունկ-շաբաթօրյակին մասնակցել են նաև Երևանի ավագանու անդամները: Մասնավորապես, «Հաղթանակ» զբոսայգում ծառատունկն իրականացրել են Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» և «Ելք» խմբակցությունների անդամները:
Աշխատանքներում ներգրավված ավագանու անդամները, կարևորելով նմանատիպ նախաձեռնությունների կազմակերպումը, նշել են, որ իրենք մասնակցում են առաջին հերթին որպես Երևանի բնակիչ, քանի որ յուրաքանչյուր երևանցու համար մայրաքաղաքի կանաչ տարածքների ավելացումը պետք է առաջնային խնդիր լինի: Նրանք նաև խոստացան, որ հնարավորության սահմաններում հետևողական կլինեն տնկած ծառերի խնամքին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



