Տարոն Մարգարյան. Համոզված եմ, որ այս այգին կդառնա մեր համաքաղաքացիների սիրված հանգստի գոտիներից մեկը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ իրականացվող ծրագրի շրջանակում Էրեբունի թանգարանի հարակից հատվածում ձևավորվելու է գեղեցիկ հանգստի գոտի, որտեղ այսօր իրականացրեցինք ծառատունկ:
Համոզված եմ, որ այս այգին կդառնա մեր համաքաղաքացիների սիրված հանգստի գոտիներից մեկը, որն, իդեպ, կլինի նաև երևանյան առաջին այգին, որտեղ կկիրառվեն տեխնոլոգիական նոր մոտեցումներ ու խելացի լուծումներ:
Միաժամանակ, շնորհակալություն եմ հայտնում բարերարին՝ Բադալյանների ընտանիքին, այս իսկապես ողջունելի նախաձեռնությամբ հանդես գալու համար:
Աշխատանքների ընթացքին բարի երթ:


1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



