Տարոն Մարգարյան. Շնորհակալ եմ այսօրվա շաբաթօրյակ-ծառատունկի բոլոր մասնակիցներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կարմիր բլուր հնավայրի հարակից տարածքն այսօրվա ծառատունկի արդյունքում համալրվեց շուրջ 400 տնկիներով:
Ավանդույթի համաձայն, ի թիվս բազմաթիվ քաղաքացիների, ծառատունկին էին միացել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի և ՀՀ բնապահպանության նախարարները՝ աշխատակազմերով:
Շնորհակալ եմ այսօրվա շաբաթօրյակ-ծառատունկի մասնակից պետական կառույցներին, հասարակական կազմակերպություններին, մասնավոր հատվածին և մեր համաքաղաքացիներին։ Յուրաքանչյուրիդ ներդրումը մեր սիրելի քաղաքի մաքրության ու կանաչ տարածքների ավելացման գործում անչափ կարևոր է։
Այս քայլով, դուք մեկ անգամ ևս ապացուցեցիք, որ մեր արդեն 2800-ամյա քաղաքը հարազատ է յուրաքանչյուրիդ համար:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ






