Բժիշկները քաղցկեղի դեմ կպայքարեն «նանոնռնակներով»
ԼԱՅՖ1in.am-ը գրում է.
Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ գիտնականները փորձերի ժամանակ հաջողությամբ կարողացել են վերացնել կրծողների օրգանիզմում եղած քաղցկեղը և երկարացնել նրանց կյանքը։ Բժիշկները մշակել են «նանոնռնակներ», որոնք կարող են դեղորայքը հասցնել ուղիղ քաղցկեղի ուռուցք և տեղի ջերմության ներքո «պայթել» նրա ներսում։
Այդ մասին Լիվերպուլում քաղցկեղի դեմ պայքարում հայտարարել են բրիտանացի բժիշկները։ Նրանք հայտարարել են, որ մարդու դեպքում ջերմային պայթյունը նախատեսված է 42 աստիճան Ցելսիսուի համար, ինչը մի փոքր ավելին է՝ համեմատած մարմնի նորմալ ջերմաստիճանի հետ։
Մանչեսթերի համալսարանի ներկայացուցիչ Կոստաս Կոստարելոսը հայտարարել է, որ թեև իրենք իրենց «նռնակը» փորձարկել են լաբորատորիայում, գոյություն ունեն հիվանդների օրգանիզմում քաղցկեղի բջիջները «տաքացնելու» մի շարք եղանակներ, որոնց մի մասն արդեն իսկ օգտագործվում է բժշկական պրակտիկայում։



