Մինչ նոր պաշտոն ստանալը եկամուտ չի ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ նախագահի նորանշանակ խորհրդական, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը:
Պողոսյանը հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ հողամաս ու բնակարան: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է նաև արժեթղթեր ու փոխառություններ: Փոխառությունները կազմել են 50 հազար ամերիկյան դոլար, իսկ որպես արժեթղթեր հայտարարագրվել է 330 դրամ բաժնեմաս: Նախկին նախարարի դրամական միջոցները կազմել են 500 հազար դրամ, իսկ եկամուտներ առհասարակ չի ունեցել:
Հիշեցնենք, որ Պողոսյանը մշակույթի նախարար է նշանակվել դեռևս 2007 թ. և ապա երկար տարիներ անընդհատ վերանշանակվել այս պաշտոնում:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



