Միխեիլ Սահակաշվիլիի տեղը բանտում է. Ղարիբաշվիլի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Եթե ինձ հարցնելու լինեք՝ Միխեիլ Սահակաշվիլիի տեղը բանտում է»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Էստոնիայի իր պաշտոնակցի հետ Տալլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսում՝ պատասխանելով Սահակաշվիլիին Վրաստանի քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ էստոնացի լրագրողի հարցին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
«Միխեիլ Սահակաշվիլին պատրաստվում էր հեղաշրջում իրականացնել Վրաստանում, դա հաստատող ձայնագրությունները զետեղված են ուկրաինական կայքում: Եթե հարցնեք Վրաստանի բնակչության մեծամասնությանը՝ նրանք կասեն, որ Միխեիլ Սահակաշվիլին տեղ չունի Վրաստանի քաղաքականության մեջ: Եթե ինձ հարցնելու լինեք՝ նրա տեղը բանտում է»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



