Քարամյան ընտանիքի ունեցվածքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր և իր կնոջ 2017 թ․ տարեկան հայտարարագրերը։
Դիտելով ամուսինների հայտարարագրերը՝ տեսնում ենք, որ նրանք բավական մեծ ունեցվածքի տեր մարդիկ են։ Այսպես, Քարամյանը հայտարարագրել է 3 միլիոն 150 հազար դրամ, 58 հազար ամերիկյան դոլար, 20 հազար եվրո ու 300 հազար ռուսական ռուբլի։ Կինը՝ Կարինե Նազարյանը, հայտարարագրել է 2 միլիոն դրամ, 20 հազար ԱՄՆ դոլար ու 26 հազար եվրո։
Պաշտոնյայի տարեկան եկամուտները կազմել են 12 միլիոն 654 հազար դրամ, որը երկու տարբեր աշխատավարձերից ստացված գումար է։ Կինը հայտարարագրել է 2 միլիոն 839 հազար դրամ, որը նույնպես երկու տարբեր աշխատավարձերի համագումարն է։
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



