Ֆրանկոֆոնիայի երկամսյակի հերթական միջոցառումը՝ Երևանի հ. 154 հիմնական դպրոցում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանում նախատեսված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ մայրաքաղաքում անցկացվող ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության հ. 154 հիմնական դպրոցում տեղի է ունեցել «Փարիզը՝ ոգեշնչման քաղաք» խորագրով ցերեկույթ: Միջոցառման ընթացքում դպրոցի աշակերտները հանդիսատեսներին ֆրանսերենով ներկայացրել են փարիզյան պատմություններ, մի շարք հանրահայտ ֆրանսիացիների կյանքի դրվագներ, ինչպես նաև ֆրանսիական երաժշտական համարներ:
Նշենք, որ ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում հետաքրքրական միջոցառումներ են կազմակերպվում Երևանի տարբեր դպրոցներում, որտեղ ֆրանսերենն ուսուցանվում է որպես առաջին, երկրորդ կամ երրորդ օտար լեզու:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



