Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լյուդմիլա Սարգսյան. «Ի սկզբանե տեսանելի է, որ դա պայքար է «в никуда»»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը համոզված է, որ առանց համախմբվելու ընդդիմությանը երբևիցե չի հաջողվել որևէ ծանրակշիռ քայլ կատարել, իսկ այսօր այն բավականին պառակտված և ջլատված վիճակում է:

«Ամեն մեկն իր օրակարգով է առաջ շարժվում: Մի կողմից «Քաղաքացիական պայմանագիրը» խախաղ ակցիաների ճանապարհով փորձում է կանխել Սերժ Սարգսյանի վարչապետությունը, իսկ «Հանուն Հայաստան պետության» ճակատը մտածում է, որ պետք է ավելի ռադիկալ ճանապարհով գնալ, քանի որ միայն այդկերպ է հնարավոր պայքարել գործող համակարգի դեմ: Եթե հարցին մոտենում ենք օրենքի տեսանկյունից, ապա այստեղ ընդդիմությունն անելիք չունի, բայց եթե կան քաղաքական ուժեր, որոնք կարծում են, որ ժողովրդին ակտիվացնելով, կարող են կասեցնել այդ գործընթացը, ապա ես նրանց հաջողություն եմ մաղթում, ի սկզբանե ընդգծելով, որ դա որևէ արդյունք չտվող գործողություն է լինելու»,- Past.am-ի հետ զրույցում ասաց Լ. Սարգսյանը:

Նախկին պատգամավորը կարծում է նաև, որ ընդդիմության ակտիվացումը թեև առանձնապես չի կարող ազդել քաղաքական օրակարգի վրա, սակայն դրական քայլ է, քանի որ ընդդիմադիր քաղաքական ուժերն, այնուամենայնիվ, չեն ցանկանում ձեռքերը ծալել ու ոչինչ չանել:

«Այն, որ «Ելք» դաշինքը չկարողացավ միասնական պայքարել Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում առաջադրվելու դեմ, թույլ է տալիս եզրակացնելու, որ այստեղ կուսակցությունների միջև անգամ ներքին համաձայնություն չկա: Եվ պետք է ցավով նշեմ, որ նման պայմաններում հասարակության կողմից մեծ աջակցություն սպասել, իմ կարծիքով, պետք չէ: Այս պահին չեմ կարող ասել, թե օրերր հետո ինչ արդյունք կարձանագրվի, բայց ինձ համար շատ տեսանելի է, որ ընդդիմությանը Սահմանադրությամբ տրված իրավունքից օգտվելու հնարավորությունից ՀՀԿ-ին զրկել չի հաջողվելու»,- ասաց Լ. Սարգսյանը:

Քաղաքական գործչի դիտարկմամբ ընդդիմադիր դաշտի ոչ բոլոր քաղաքական ուժերն են դեմ  Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն: Եվ այդ է պատճառը, որ բոլորը չէ, որ պարտաստ են կամ ցանկություն ունեն մասնակցել քաղաքական ակտիվ գործընթացներին:  

«Ի դեպ, նոր չէ, որ ընդդիմությունը պառակտված է: Այստեղ ևս ամբիցիաները շատ մեծ են: Եվ չկա մի քաղաքական ուժ, որը նախկինում մեկ այլ քաղաքական ուժի հետ որևէ դաշինք կազմած չլինի կամ ակտիվ գործընթացների մասնակցած չլինի, ու հետո պառակտված չլինի: Իշխանությունը կուռ և համախմբված պահելն ավելի հեշտ է, քան ընդդիմությունը, քանի որ իշխանություններն ունեն կոնկրետ շահեր, որոնք կարող են պահպանել ու տիրապետել միայն իշխանության պահպանման դեպքում: Իսկ ընդդիմությունը չունի նյութական շահ, ուստի ամեն մեկի մոտ ավելի շատ սեփական ամբիցիաներն առաջ տանելն ավելի կարևոր է, քան միասնական ձևով ընդհանուր նպատակին հասնելը: Միշտ այնպես է եղել, որ 5-6 լիդերների մեջ չեն կարողացել միասնական որոշում կայացնել, թե առաջին դեմքով ով պետք է հանդես գա, ինչն էլ խանգարել է համատեղ գործել»,- ասաց Լ. Սարգսյանը:

Քաղաքական գործիչն ընդգծում է նաև, որ  հիմա վիճակն ավելի տխուր է, քանի որ տասնամյակների փորձը ցույց տվեց, որ նույնիսկ համախմբված ընդդիմությունը չի կարողանում վերջնարդյունքի հասնել: Ինչ վերաբերում է փորձառու քաղաքական ուժերին, ապա ըստ Լ. Սարգսյանի, նրանք նույնպես ներկա պահին պայքարելու կռվաններ չեն տեսնում:

«Փորձառու քաղաքական գործիչները մտածում են՝ ինչո՞ւ գործողություններին միանան, երբ ի սկզբանե տեսանելի է, որ դա պայքար է «в никуда»: Հետևաբար որևէ մեկը չի ցանկանում այդ պարտության պատասխանատվությունն իր վրա վերցնել»,- ասաց Լ. Սարգսյանը:

Նախկին պատգամավորը նշեց նաև, որ այսօր ընդդիմությունը բավականին թույլ և հեղհեղուկ իրավիճակում է, իսկ ժողովուրդը մասամբ հիասթափված է ոչ միայն իշխանությունից, այլև ընդդիմությունից: Իսկ մեղավորներին պետք է փնտրել ոչ թե առանձին անհատների կամ երևույթների մեջ, այլ ընդհանուր համակարգի, քանի որ Հայաստանում գործող քաղաքական համակարգը կուսակցական համակարգի զարգացման համար պայմաններ չեն ստեղծում:

«Այսօր մի փաստի առնչվեցի և ապշած եմ, թե ինչպես կարելի է պետության կողմից դրված պահանջը կատարելու՝ կուսակցության ֆինանսական հաշվետվությունը azdarar.am կայքում հրապարակելու համար կուսակցությանը ստիպել 30 – 35 հազար դրամ վճարել: Այդ կայքում հաշվետվության հրապարակումը պարտադրանք է, քանի որ առանց այդ կայքում հաշվետվություն հրապարակելու, կազմակերպությունը չի կարող ֆինանսական հաշվետվությունը ներկայացնել  այլ մարմիններ: Կան կուսակցություններ, որոնք մինչև 100 հազար դրամ են վճարում, որը խայտառակություն է: Եվ ինչպե՞ս կարելի է կուսակցություններին ամեն գնով ֆինանսապես խեղդել: Չէ՞ որ պետությունը կուսակցություններին որևէ աջակցություն չի տրամադրում, փոխարենն ամեն կերպ քամում է արտախորհրդարանական քաղաքական ուժերին: Նմա քայլերով ընդդիմությանը դարձնում են ոչ մրցունակ և արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենք այսօր»,- ասաց Լ. Սարգսյանը:    

Արմինե Գրիգորյան    
    


     

ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի զույգերը հայտնի են Տղամարդը փորձել է սպանել լացող 2-ամյա որդունԿայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՍուրեն Պապիկյանն այցելել է Չինաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն․ Պապիկյան Վաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Որոնք են ՀԷՑ-ի պլանային անջատումների հիմնական պատճառները ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ԱՄՆ Կոնգրեսը բանաձև է ընդունել, որով պահանջում է դադարեցնել Իրանի հետ պատերազմը WSJ. ԱՄՆ-ն ձգտում է տիեզերքի ռազմական օգտագործումը դարձնել սովորական պրակտիկա Փաշինյանը փոխվարչապետին ուղարկում է արձակուրդ Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն Մանվելյան