Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արվելու է հնարավորը, որպեսզի թե՛ մայրաքաղաքի բնակիչները, թե՛ հյուրերը ողջ տարվա ընթացքում զգան ու վայելեն 2800-ամյա Երևանի տոնական շունչը. Ռուբեն Հովհաննիսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Analitik.am-ը գրում է՝

Երևանում մշակութային կյանքն աշխուժացնելու և ոլորտում առկա խնդիրներին լուծումներ տալու ուղղությամբ արված ծրագրերի և   մի շարք այլ հարցերի շուրջ Analitik.am-ը զրուցեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանի հետ:

Պարոն Հովհաննիսյան, այսօր հաճախ է նշվում, որ Երևան քաղաքում ամբողջությամբ ավարտվել է մշակութային օջախների հիմնանորոգման ծրագիրը: Կխնդրեի ներկայացնեք, թե ի՞նչ ծավալի աշխատանք է կատարվել:

Որպեսզի մշակույթի ոլորտում մենք կարողանայինք ապահովել շոշափելի ձեռքբերումներ, պետք է սկսեինք հենց մշակութային օջախներում հարամարավետ պայմաններ ապահովելուց: Բոլորին է հայտնի, որ տասնամյակներ շարունակ համայնքային նշանակության գրեթե բոլոր թե՛ երաժշտական և արվեստի դպրոցներում, թե՛ մանկապատանեկան ստեղծագործության կենտրոններում ու գրադարաններում հիմնանորոգման որևէ ծրագիր չէր իրականացվել: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ գույքագրվեցին մշակութային հաստատություններում առկա բոլոր խնդիրները և, ըստ առաջնահերթության, սկսեցինք հստակ ծրագրեր իրականացնել: Այսօր, ուրախությամբ կարող ենք փաստել, որ Երևան քաղաքում այլևս չվերանորոգված մշակութային օջախ չունենք:

Ի՞նչ կասեք մշակութային օջախները երաժշտական նոր գործիքներով ապահովելու ծրագրի մասին: Արդյո՞ք այն կրելու է շարունակական բնույթ:

Եվս մեկ կարևոր ծրագիր, որը նույնպես անչափ սպասված էր ինչպես մշակութային օջախների աշխատակիցների, այնպես էլ սաների համար: Միայն 2017թ. ընթացքում 176 երաժշտական գործիք է տրամադրվել համայնքային ենթակայության մշակութային հաստատություններին: Այս տարի  նախատեսում ենք այդ թիվը հասցնել 243-ի:

Պարոն Հովհաննիսյան, նշեցիք, որ գրադարաններում այսօր հարմարավետ պայմաններ են ապահովված ընթերցասերների համար, իսկ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում ընթերցասերների թիվը ավելացնելու համար:

Գիտեք, երբ պայմանները հարմարավետ են, համոզված եմ՝ արդեն իսկ շատերն են նախընտրում օգտվել գրադարաններից: Բացի այդ, Երևանի քաղաքապետարանի կողմից ծրագրեր են իրականացվում նաև գրքային ֆոնդի թարմացման ու համալրման ուղղությամբ: 2017թ. գրադարանային ֆոնդում ավելացված գրքերի թիվը կազմել է 18315: Այս տարի ևս մենք հետևողականորեն շարունակելու ենք երևանյան գրադարաններին գրքեր տրամադրելու գործընթացը: Պետք է առանձնացնեմ նաև մեկ ծրագիր, որն ուղղված է գրադարանային գործի ժամանակակից ձևերի, առաջավոր փորձի, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը: Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում արդեն իսկ ներդրվել է գրադարանային գործառույթների ավտոմատացման ծրագիրը, մշակութային այս օջախն այսօր առաջարկում է շուրջ 1 մլն 200 հազար թվայնացված գրքեր, ինչպես նաև էլեկտրոնային ավտոմատացված գրացուցակներ: Այս մոտեցումն առաջիկայում կիրառվելու է համայնքային ենթակայության բոլոր գրադարաններում:

Իսկ ի՞նչ նվաճումներ են եղել քաղաքապետարանի ենթակայության թանգարաններում 2017թ. ընթացքում:

Վերջին տարիներին համայնքային թանգարաններում նոր մոտեցումներ են կիրառվում անիմացիոն ծրագրերի իրականացման մասով, որոնք իրենց հերթին նպաստել են այցելուների թվի ավելացմանը: Պարբերաբար աշխատանքներ են տարվում նաև թանգարանային հավաքածուների թարմացման ու ցուցահանդեսների կազմակերպման ուղղությամբ: Որպես կարևոր ձեռքբերում պետք է առանձնացնեմ Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ իրականացվող ևս մեկ ծրագիր: Երևանի քաղաքապետարանի, Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցացիայի և «Հողաշեն կառույցների ոլորտում մասնագիտացող միջազգային կենտրոն» ասոցացիայի հետ ձևավորված համագործակցության շրջանակում կիրականացվեն ծրագրեր, որոնք ուղղված են Էրեբունի արգելոց-թանգարանի պահպանմանը, պատմամշակութային արժևորմանը, արդիականացմանն ու տուրիստական առաջարկի ընդլայնմանը:

Վերջին շրջանում մեր համաքաղաքացիների մոտ մտահոգություն էր առաջացել  երաժշտական դպրոցներում սահմանված վարձավճարների հետ կապված: Ի՞նչ նպատակ է իրականում հետապնդել այս մոտեցումը և արդյո՞ք քաղաքապետարանը սուբսիդավորման մեխանիզմներ ունի:

Վարձավճարների փոփոխման հիմքում ընկած են տեղական տուրքերի և վճարների մասին ՀՀ օրենքում փոփոխությունները: Արդյունքում, ըստ վերը նշված օրենքի, Երևանում ձևավորվեց միասնական տեղական վճարի (ուսման վարձավճարի) չափ: Պետք է նշեմ նաև, որ միաժամանակ մինչև 2018թ. հունվարի 1-ը և 2018թ. հունվարի 1-ից հետո վարձավճարների փոփոխության արդյունքում վճարման խնդիրներ ունեցող և Երևանի քաղաքապետարան դիմած քաղաքացիներին տրամադրվել են լրացուցիչ արտոնություններ՝ ուսման վարձավճարի զեղչեր:

 Տոնացույցում կան օրեր, որոնք մեծ շուքով են նշվում Երևանում: Կներկայացնե՞ք՝ ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում մայրաքաղաքում այս տարի: 

Երևանը վերջին տարիների ընթացքում՝ որպես մշակութային կենտրոնատեղի երկարատև բացթողումներից հետո վերահաստատեց մշակութային կենտրոն կոչվելու իր առավելությունը: 2017թ. ընդհանուր առմամբ ՀՀ մշակույթի նախարարության, Հայ Առաքելական եկեղեցու և այլ գերատեսչությունների ու մասնավոր կառույցների հետ Երևանում 106 մշակութային միջոցառում է իրականացվել: Երևանի համաչափ զարգացման համատեքստում մեր մոտեցումը հստակ դարձավ նաև մարզամշակութային միջոցառումների կազմակերպման հարցում:

Մենք կարողացանք հասնել նրան, որ տոն օրերին հանրապետական և համաքաղաքային նշանակության միջոցառումներ կազմակերպվեն ոչ թե միայն քաղաքի կենտրոնում, այլև բոլոր վարչական շրջաններում: Եվ, որ կարևոր է, այդ միջոցառումների անմիջական մասնակիցը դարձան քաղաքապետարանի ենթակայության մշակութային օջախների տաղանդաշատ սաները:

Ուրախությամբ պետք է նշեմ նաև, որ համաքաղաքային նշանակության բոլոր միջոցառումները միշտ մարդաշատ են լինում, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ բնակիչները սիրով են միանում մեր բոլոր նախաձեռնություններին: Սա նաև քաղաքապետարան- մասնավոր հատված- բնակիչ հաջողված համագործակցության մասին է խոսում: Տեղեկացնեմ նաև, որ այս տարի Պարի և Ջազի, ինչպես նաև Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրերը՝ արդեն ավանդական դարձած միջոցառումներին զուգընթաց, համեմված կլինեն նաև 2800-ամյակի բազմաթիվ աննախադեպ նախաձեռնություններով: Երևանյան ամառ ծրագիրը ևս կենթարկվի բովանդակային ու ծավալային փոփոխության՝  հոբելյանական տարվան ընդառաջ:

Պարոն Հովհաննիսյան, քանի որ խոսեցիք հոբելյանական տարվա միջոցառումներից, մշակութային ի՞նչ նոր նախաձեռնություններ ու միջոցառումներ են լինելու Երևանում՝ 2800-ամյակի շրջանակում:

Հոբելյանական հանձնաժողովի կողմից հաստատված ծրագրի համաձայն՝ 60-ից ավելի տոնական միջոցառումներ կիրականացվեն Երևանում, որոնք կկրեն մասսայական բնույթ: Համոզված եղեք, որ մայրաքաղաքն ամենայն պատասխանատվությամբ է պատրաստվել տոնին և արվելու է հնարավորը, որպեսզի թե՛ մայրաքաղաքի բնակիչները,  թե՛ հյուրերը ողջ տարվա ընթացքում զգան ու վայելեն 2800-ամյա Երևանի տոնական շունչը:

Իսկ մինչ այդ, վաղը՝ ապրիլի 7-ին, Երևանում սիրով նշելու ենք Մայրության և գեղեցկության օրը: Ուստի, մեր բոլոր համաքաղաքացիներին ու հյուրերին կոչ եմ անում այդ օրը դառնալ տոնական օրվա անմիջական մասնակիցն ու վայելել մայրաքաղաքի տոնական ռիթմը: Ի դեպ, մեր սիրելի կանանց ու աղջիկներին սպասվում են բազմաթիվ անակնկալներ:

Զինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի Ռուսաստանը խստացնում է օտարերկրացիների արտաքսման կանոնները Երեխայի խնամքի նպաստ. գյուղաբնակ ծնողների համար հատուկ պայմաններ